Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ, ոչնչացվել է 30 հատուկջոկատային. ԼՂՀ ՊՆ
Քաղաքական
19:02 02/04/2016

Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ, ոչնչացվել է 30 հատուկջոկատային. ԼՂՀ ՊՆ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը մնում է ծայրաստիճան լարված:

Քիչ առաջ տարածած հաղորդագրության համաձայն, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են հաջողությամբ վարել պաշտպանական մարտեր և հակառակորդին հասցնել ծանր վնասներ:

«Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ:

Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ՝ 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 1 ուղղաթիռ:

Առավել խոշոր բախումներ են տեղի ունենում մարտագծի հարավարևելյան ուղղությամբ: Հակառակորդը կիրառելով զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այդ թվում՝ ՄՄ-21 («Գրադ») տիպի կայանք, հարձակման թիրախ է դարձրել ոչ միայն պաշտպանության բանակի դիրքերը, այլև՝ խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը:

Այս ուղղությամբ ՊԲ հակաօդայինների կողմից ժամը 12:30-ի սահմաններում խոցվել է թշնամական մեկ ռազմական ուղղաթիռ և 2 տանկ:

Ցավոք, թեժ մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաև ղարաբաղյան կողմը, որի մասին լրացուցիչ տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ», -նշված է ԼՂՀ ՊԲ հաղորդագրության մեջ:

ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունը նաև հրապարակել է տեսանյութ, որում թեև թշնամու կենդանի կորուստներն են, այդուհանդերձ զգուշացնում ենք դրա պարունակության մասին:

Մնացած լուսանկարները կենդանի կորուստների մասին՝  Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարության կայքում:

Placeholder
Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ, ոչնչացվել է 30 հատուկջոկատային. ԼՂՀ ՊՆ