Հայկական կողմը շրջափակման մեջ է առել հինգ ադրբեջանական տանկ. «Interfax»
Քաղաքական
22:51 02/04/2016
Տարածաշրջան

Հայկական կողմը շրջափակման մեջ է առել հինգ ադրբեջանական տանկ. «Interfax»

Հայկական կողմը շրջափակման մեջ է առել հինգ ադրբեջանական տանկ. «Interfax»
Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումը, որի կազմում են եղել հինգ տանկեր, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիս-արևելյան ուղղութամբ ընկել է շրջափակման մեջ: Այդ մասին տեղեկացնում է ռուսական «Interfax» գործակալությունը` վկայակոչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուժային կառույցների իր աղբյուրներին:

«ԼՂՀ Զինված ուժերի խելամիտ գործողությունների շնորհիվ Մարտակերտի շրջանի հյուսիս-արևելյան հատվածում ձևավորվել է «կաթսա», որի մեջ հայտնվել է հինգ ադրբեջանական տանկ: Ձեռնարկվում են միջոցառումներ կամ դրանք գրավելու, կամ ոչնչացնելու ուղղությամբ», -ասել է գործակալություն աղբյուրը:

Ըստ աղբյուրի, լարվածությունը  շարունակում է մնալ շփման գծի հատկապես հյուսիս-արևելյան ուղղությամբ:

«Ղարաբաղյան զինված ուժերը միջոցներ են ձեռնարկում վերադարձնելու Ջաբրաիլի շրջանում ադրբեջանական կողմից գրաված մի շարք դիրքեր», -ասել է աղբյուրը:

Նշենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:

Ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունեցել է 18 զոհ և շուրջ 35 վիրավոր: ԼՂՀ ՊՆ-ի հաղորդմամբ, ադրբեջանական կողմի զոհերի թիվը հասնում է 200-ի:

Placeholder
Հայկական կողմը շրջափակման մեջ է առել հինգ ադրբեջանական տանկ. «Interfax»