ՌԴ ԱԳՆ ուսումնասիրում է ԼՂ-ում իրավիճակի վերաբերյալ ստացվող տեղեկատվությունը
Քաղաքական
11:30 02/04/2016
Աշխարհ

ՌԴ ԱԳՆ ուսումնասիրում է ԼՂ-ում իրավիճակի վերաբերյալ ստացվող տեղեկատվությունը

Մոսկվան ուշադիր ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ ստացվող տեղեկատվությունը: Ռիա Նովսոտիին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ:
 

Placeholder
ՌԴ ԱԳՆ ուսումնասիրում է ԼՂ-ում իրավիճակի վերաբերյալ ստացվող տեղեկատվությունը