Հրթիռակոծության հետևանքով վիրավորված երեխաները դուրս են եկել շոկից, գիտակցությունը պարզ է
Տարածաշրջան
13:34 03/04/2016

Հրթիռակոծության հետևանքով վիրավորված երեխաները դուրս են եկել շոկից, գիտակցությունը պարզ է

Հրթիռակոծության հետևանքով «Արևիկ» մանկական բուժմիավորման վերակենդանացման բաժանմունք տեղափոխված 12-ամյա Վարդան Անդրեասյանի և 11-ամյա Գևորգ Գրիգորյանի վիճակը կայուն է գնահատվում: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է ԼՂՀ Առողջապահության նախարարությունից:

Ըստ աղբյուրի, նրանց մոտ առկա է արտահայտված դրական դինամիկա, բարելավվել են նաև հեմոդինամիկ ցուցանիշները, դուրս են եկել շոկից, գիտակցությունը պարզ է, կոնտակտն` ադեկվատ, ստանում են վերականգնողական շարունակական բուժում:

Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում այս պահին բուժում է ստանում 4 վիրավոր:

Զավեն Ավանեսյանը և Կամո Աբրահամյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր: Իսկ Ծովինար Աղաջանյանը և Գարեգին Աղաջանյանը իրենց բուժումը շարունակում են վիրաբուժական բաժանմունքում, վիճակը կայուն են գնահատում: Հայկ Թորոսյանը` գլխուղեղի բաց թափանցող հրազենային կույր վիրավորումով, տեղափոխվել է Երևան:

Placeholder
Հրթիռակոծության հետևանքով վիրավորված երեխաները դուրս են եկել շոկից, գիտակցությունը պարզ է