Որ ուղղությամբ Ադրբեջանը չի նահանջում, այդ հատվածը ադրբեջանական գերեզմանոցի է վերածվում. Տիգրան Աբրահամյան
Քաղաքական
11:57 03/04/2016
Հայաստան

Որ ուղղությամբ Ադրբեջանը չի նահանջում, այդ հատվածը ադրբեջանական գերեզմանոցի է վերածվում. Տիգրան Աբրահամյան

«Որ ուղղությամբ Ադրբեջանը չի նահանջում, այդ հատվածը ադրբեջանական գերեզմանոցի է վերածվում»,- այս մասին իր ֆեյբուքյան էջում գրում է քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանը:

«Ադրբեջանն ամեն գնով` թեկուզ 1 քառակուսի տարածք գրավելու խնդիր ունի. կարևոր չէ` դա կլինի մարտական դիրքի, թե չեզոք տարածքի հաշվին:

Այս պահին Ադրբեջանի համար առաջնայինը իր հանրությանը «հաղթանակներով» կերակրելն է: Այդ նպատակով «մսաղացի բերան» է հանել իր ողջ մարդկային ուժը:

Մարտական գործողությունների այն հատվածներում, որտեղ Ադրբեջանը դեռ չի նահանջել, տվյալ հատվածը վերածվում  է ադրբեջանական գերեզմանոցի:

Դա է պատճառը, որ ադրբեջանական կորուստների թիվը հարյուրների է հասնում»,- գրում է Տիգրան Աբրահամյանը:

Placeholder
Որ ուղղությամբ Ադրբեջանը չի նահանջում, այդ հատվածը ադրբեջանական գերեզմանոցի է վերածվում. Տիգրան Աբրահամյան