Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: Այդ մասին այսօր վաղ առավոտյան տեղեկացրել է ԼՂՀ Պաշտպանության բանակը։
Ըստ աղբյուրի, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հակառակորդի նահախարձակ գործողությունները ճնշելու համար:
Նաև նշվում է, որ առաջնագծում ստեղծված իրադրության մասին առավել մանրամասն կանդրադառնան առաջիկա հաղորդագրություններում: