Հյուսիսարևելյան ուղղությամբ ևս 1 տանկ է ոչնչացվել, իսկ Մարտակերտի ուղղությամբ` 1 անօդաչու սարք. ԼՂՀ ՊԲ
Քաղաքական
20:04 03/04/2016
ԼՂՀ

Հյուսիսարևելյան ուղղությամբ ևս 1 տանկ է ոչնչացվել, իսկ Մարտակերտի ուղղությամբ` 1 անօդաչու սարք. ԼՂՀ ՊԲ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտերը շարունակվում են: Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, ծավալված մարտական գործողությունների ընթացքում պաշտպանության բանակի կողմից հյուսիսարևելյան ուղղությամբ ոչնչացվել է ևս 1 տանկ, հյուսիսային ուղղությամբ` ՄՄ-21 ("Գրադ") տիպի 1 հրթիռահրետանային կայանք, 1 միավոր ինժեներական տեխնիկա և 1 միավոր անօդաչու թռչող սարք՝ Մարտակերտի ուղղությամբ:

Առաջնային գծում տեղ գտնող իրադարձությունների մասին լրացուցիչ կհաղորդվի առաջիկա հաղորդագրություններում:

Placeholder
Հյուսիսարևելյան ուղղությամբ ևս 1 տանկ է ոչնչացվել, իսկ Մարտակերտի ուղղությամբ` 1 անօդաչու սարք. ԼՂՀ ՊԲ