ԼՂՀ ՊԲ-ն նոր տեսանյութ է հրապարակել
Քաղաքական
21:28 03/04/2016

ԼՂՀ ՊԲ-ն նոր տեսանյութ է հրապարակել

Արցախի պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել տեսանյութի հետ միասին: Հաղորդագրության մեջ նշվում է.

«Ըստ պաշտոնական Բաքվի՝ 21-ը հավասար է 12-ի: Բանից պարզվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեփական կորուստները թաքցնելու համար դիմում է պարզունակ հնարքի՝ փոխում է թվերի տեղերը և միայն մեկ մարտում ունեցած 21 զոհը ներկայացնում որպես 12:

Ի դեպ, այս տեսագրությունում կլոր շրջանակի մեջ պատկերված են այն սպանված ադրբեջանցիների դիակները, ովքեր իբրև թե գրավել են Սեյսուլանը: Այնինչ, Սեյսուլանը ինչպես հայկական եղել է, այնպես էլ մնում է հայկական…»:

Placeholder
ԼՂՀ ՊԲ-ն նոր տեսանյութ է հրապարակել