ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ տիրել են ադրբեջանական ուժերի կողմից գրավված հենակետին
Քաղաքական
12:01 03/04/2016
Հայաստան

ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ տիրել են ադրբեջանական ուժերի կողմից գրավված հենակետին

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, լուսադեմին հակառակորդի կողմից ձեռնարկված լայնածավալ հրետակոծությանն ի պատասխան, ՊԲ ստորաբաժանումները անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին:

Թշնամին զգալի կորուստներ կրելով հետ է շպրտվել: Մարտական գործողությունների ժամանակ ղարաբաղյան կողմից վիրավորվել է երկու զինծառայող:

Ղարաբաղյան ուժերի գործողությունները հաջող են ընթանում նաև մարտագծի հարավային հատվածում: Այս ուղղությամբ դիմագրավելով հակառակորդի հրթիռահրետանային ու զրահատանկային հարձակումներին, հարավային թևում գործող ՊԲ ստորաբաժանումները շարքից հանել են թշնամական 2 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ):

Դեպքերի զարգացման ընթացքին ԼՂՀ ՊՆ-ն կանդրադառնա առաջիկա հաղորդագրություններում:

Placeholder
ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ տիրել են ադրբեջանական ուժերի կողմից գրավված հենակետին