Ռասիստական հայտարարություններով Թուրքիան խրախուսում է ագրեսորի գործողությունները. ՀՀ ԱԳ փոխնախարար
Քաղաքական
14:48 03/04/2016

Ռասիստական հայտարարություններով Թուրքիան խրախուսում է ագրեսորի գործողությունները. ՀՀ ԱԳ փոխնախարար

«Նման ռասիստական հայտարարություններով Թուրքիան խրախուսում է ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսորի գործողությունների շարունակմանը»,  - հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը մեկնաբանելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում իրավիճակի սրման վերաբերյալ թուրքական իշխանությունների հայտարարությունները:

«Ցավալի է, որ Թուրքիայի համար մարդկային զոհերի կշիռն ազգային պատկանելիությամբ է պայմանավորված:

Դա նաև տեղավորվում է Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության տրամաբանության մեջ, որի արդյունքն է անկայունության, ահաբեկչության և արյունահեղության ալիքի տարածումը թե Թուրքիայի ներսում, թե իր սահմաններից դուրս», -հավելել է ԱԳ փոխնախարարը:

Placeholder
Ռասիստական հայտարարություններով Թուրքիան խրախուսում է ագրեսորի գործողությունները. ՀՀ ԱԳ փոխնախարար