ՀՀ ՄԻՊ-ը Հայաստանի իրավապաշտպանների հետ մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Իրավունք
14:52 04/04/2016
Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը Հայաստանի իրավապաշտպանների հետ մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի և Արա Ղազարյանի հետ աշխատանքային հատուկ այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

ԼՂՀ այցի նպատակն է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ տեղում անմիջապես ուսումնասիրել և ծանոթանալ քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական զինվորական ուժերի կողմից իրականացված ոտնձգություններին և խաղաղ բնակիչների իրավունքների խախտման հետևանքով ստեղծված իրավիճակին:
 

Placeholder
ՀՀ ՄԻՊ-ը Հայաստանի իրավապաշտպանների հետ մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն