Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կատարվածի հիման վրա Ադրբեջանի դեմ կարելի է միջազգային քրեական գործ հարուցել. Էդմոն Մարուքյան
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում այս օրերին հակառակորդի կողմից իրականացված գործողությունները պատերազմական հանցագործություններ են: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Որպես միջազգային իրավունքի մասնագետ, կարող եմ ասել, որ կատարվածը պատերազմական հանցագործություն է, և հարկ է, որ դրանք պատշաճ կերպով ու մանրամասն փաստաթղթավորվեն՝ միջազգային ատյաններում հայց ներկայացնելու և Ադրբեջանի դեմ քրեական գործ հարուցելու համար», -հայտարարեց Մարուքյանը:
Նրա պնդմամբ, իրավաբանների խումբը կարող է մանրամասն քննարկել ու քայլեր ձեռնարկել նաև միջազգային քրեական դատարանում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու համար: