Կապիտան Ուրֆանյանը հետ է ուղարկել անձնակազմին ու միայնակ շարունակել մարտը
Հասարակություն
15:39 04/04/2016
Հայաստան

Կապիտան Ուրֆանյանը հետ է ուղարկել անձնակազմին ու միայնակ շարունակել մարտը

«Կապիտան Արմենակ Ուրֆանյանը իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Վերջում մի քանի նռնակներ նետելով չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին»:

4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Մերսի Ուրֆանյանի զոհվելու հանագմանքերի վերաբերյալ մանարամասներ է հրապարակել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Մերսի Ուրֆանյանը ծնվել է  1990թ.: ԶՈՒ-ում ծառայում է 2007թ.-ից:  Նրա հոգեհանգիստը տեղի կունենա 05.04.2016թ. ժամը 17:00, 
հուղարկավորությունը` 06.04.2016թ. ժամը 14:00, Երևանի ՝ Պռոշյան փողոցում գտնվող Սբ. Հովհաննես եկեղեցում:
 

Placeholder
Կապիտան Ուրֆանյանը հետ է ուղարկել անձնակազմին ու միայնակ շարունակել մարտը