Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը հակառակորդը շարունակել է  արկակոծել առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը. ԼՂՀ ՊՆ
Քաղաքական
08:30 04/04/2016
Հայաստան

Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը հակառակորդը շարունակել է արկակոծել առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը. ԼՂՀ ՊՆ

Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է  արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը:

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով: Ադրբեջանական բանակը կիրառում է 152 միլիմետրանոց հրանոթներ, «Գրադ»  կայանքներ և տանկեր:

«Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները:

Դեպքերի հետագա զարգացման մասին՝ մեր առաջիկա հաղորդագրություններում»,- նշվում է հաղորդագրությունում:











 

Placeholder
Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը հակառակորդը շարունակել է արկակոծել առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը. ԼՂՀ ՊՆ