Փորձագետ. Ադրբեջանի նախնական ծրագիրը տապալվեց.  ՀԺ
Օրվա մամուլ
09:16 05/04/2016
Հայաստան

Փորձագետ. Ադրբեջանի նախնական ծրագիրը տապալվեց. ՀԺ

Ռազմական փորձագետ  Հրանտ Մելիք-Շահնազարյանը  «Հայկական ժամանակ»-ի հետ  զրույցում  համոզմունք  է հայտնել, ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում  ստեղծված իրավիճակը  երկար չի տևի:

«Դժվար է ասել, թե որքան  կտևի  այս իրավիճակը  սահմանում: Ակնհայտ է մի բան, որ Ադրբեջանի իշխանությունները փորձում էին  լայնածավալ  և կայծակնային  գրոհով  լուրջ հաղորդագրությունների հասնել, բայց այդ ծրագիրը տապալվեց:  Ես գրեթե համոզված եմ, որ այս ամենը երկար չի տևի, բոլոր դեպքերում հստակ ժամկետներ  դժվար է կանխատեսել»,-նշել է փորձագետը:

«Ակնհայտ է, որ Արցախի բանակի ստորաբաժանումները  բավական ուժեղ հարվածներ են հասցնում Ադրբեջանի զինված ուժերին՝ նրանց պատճառելով  բավական մեծ կորուստներ՝ թե՛ մարդկային, և թե՛ տեխնիկայի տեսանկյունից: Այդ առումով  այն փաստը, որ Ադրբեջանի  նախնական  ծրագիրը  արդեն իսկ տապալվել է, խոսում է այն մասին, ար առավելությունը  հայկական կողմինն է»,-հավելել է նա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Փորձագետ. Ադրբեջանի նախնական ծրագիրը տապալվեց. ՀԺ