Ինչ զենք է օգտագործել Ադրբեջանը՝ նկարագրություն
Քաղաքական
15:38 05/04/2016

Ինչ զենք է օգտագործել Ադրբեջանը՝ նկարագրություն

Թռչող սարքեր.
Այս դեպքում կիրառվել են ուղղաթիռներ Ми-24 և Ми-8

 


Ապրիլի 1-ի գիշերը լույս 2-ի ցերեկը Ադրբեջանի կողմից հարձակողական մարտ վարելու համար օգտագործվել է երկու Ми-24 և Ми-8 ուղղաթիռներ, ի դեպ՝ վերջինս ուղևորատար է:

Այս երկու ուղղաթիռները բազմաթիվ մարտական գործողություններում կիրառված և փորձված թռչող սարքեր են, սակայն ռազմական փորձագետների համոզմամբ, դրանք բարոյապես հնացած են: Ճիշտ է` Ադրբեջանը «Ми-24» ուղղաթիռները ուկրաինական և հարավաֆրիկյան հանրապետության մասնագետների հետ ենթարկում է կատարելագործման, սակայն դրանք այնուամենայնիվ հին են:

Անօդաչու թռչող սարքեր 

Ոչնչացվել է 6 միավոր ԱԹՍ որոնց մեջ եղել են «IAI Harop» Իսրայելական արտադրության հետախուզա-հարվածային հիբրիդային ԱԹՍ-ն, որի թռիչքային երկարությունը 1000 մետր է արագությունը մաքսիմում՝ 185 կմ/ժամ: Թռիչքի տևողությունը՝ 6 ժամ և կարողանում է թիրախը հայտնաբերել էլեկտրաօպտիկայի և ռադիոհաճախականության միջոցով:

Տվյալ սարքի ոչնչացման տեսանյութն այստեղ՝

Ծանր հրանետային համակարգեր
Մինչ այժմ կիրառվել է ТОС-1 («Солнцепек») համակարգը, որը նախատեսված է զրհապատ տեխնիկայի շարքից հանելու շենքերի և շինությունների հրդեհման և ավերման, հակառակորդի կենդանի ուժի, բաց տարածության վրա գտնվող հենակետային շինությունների վերացման համար: Արցախի բանակը վնասազերծել է այս համակարգը:

«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ

Համազարկային կրակի «Սմերչ» 9А52 ռեակտիվ համակարգից Ադրբեջանն ունի 30 միավոր 2016թ.-ի դրությամբ: Համակարգը նախատեսված է հետևակի հեռահար խմբային թիրախների վերացման համար, ինչպես նաև մոտոհաձգային դիվիզիայի ընթացքի խափանման համար:

Նշենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Ադրբեջանական կողմը ապրիլի 4-ի գիշերը կիրառել է այս համակարգը, որի հրթիռը չի պայթել: Արցախյան կողմը վնասներ չի կրել:

Տանկ Т-72

Այս տանկերից Ադրբեջանն ունի 244 միավոր, որից 48-ը՝ Т-72 A, այսինքն մոդեռնիզացված մոդելն է: Ադրբեջանը նաև մոդեռնիզացնում է T-72 տանկերը իսրայելական «Elbit Systems» կազմակերպության միջոցով: Արցախյան բանակը ապրիլի 2-ից մինչ օրս ոչնչացրել է 29 տանկ:

Հետևակի մարտական մեքենաներ ՀՄՄ 1
Թրթուրավոր կամ անվավոր, զրահապատ մարտական մեքենա։ Նախատեսված է մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումների սպառազինման, հրթիռամիջուկային զենքի կիրառման դեպքում՝ անձնակազմի (մարտադաշտում գործող) շարժունակության, զինվածության և պաշտպանունակության ապահովման համար։ Արցախի բանակը այս ընթացքում ոչնչացրել է 6-ից ավել զրահամեքենա այդ թվում և ՀՄՄ 1:

ԲՄ-21 «Գրադ» կայանք

Նախագծված համազարկային կրակի ռեակտիվ հրթիռային համակարգ 122մմ տրամաչափով։ Նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, առանց զրահի և թեթև զրահապատ թիրախների ոչնչացման համար։

Հավելենք՝  նկարները տարբեր ինտերնետ կայքերից են և ընդամենը նպատակ ունեն ցույց տալու զենքի տեսքը։

Placeholder