Հակառակորդը երեկ արկակոծել է նաև Մարտունին. ԼՂՀ ՊՆ
Քաղաքական
11:54 05/04/2016

Հակառակորդը երեկ արկակոծել է նաև Մարտունին. ԼՂՀ ՊՆ

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հավատարիմ է իր որդեգրած մարտավարությանը և երբեք քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում, մինչդեռ ադրբեջանական կողմը բացի Մարտակերտի և շրջակա գյուղերի հրետակոծությունից, երեկ արկակոծել է նաև Մարտունի բնակավայրը: 

ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Ինչ վերաբերում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի` Ստեփանակերտի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին հայտարարությանը, ապա դրան ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունն անդրադարձել է վերջինիս ղեկավարի նմանատիպ հայտարարությանն ի պատասխան երեկ տարածված հաղորդագրությունում»:

Placeholder
Հակառակորդը երեկ արկակոծել է նաև Մարտունին. ԼՂՀ ՊՆ