Մարկ Թոներ. ԼՂ խնդիրը պետք է լուծվի ուժի չկիրառման, ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա
Քաղաքական
10:50 05/04/2016
Հայաստան

Մարկ Թոներ. ԼՂ խնդիրը պետք է լուծվի ուժի չկիրառման, ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա

ԱՄՆ Պետքարտուղարությունը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերսկսումը և կոչ է անում կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից ու հետագա զարգացումից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները լրագրողների հետ կայացած ճեպազրույցում։

Թոները մասնավորապես վկայակոչել է հակամարտության լարվածության կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունը։

«Մենք արդեն հայտարարել ենք, որ մտահոգված ենք բռնություների աճի կապակցությամբ: Վերջին հաշվով, երկու պետությունների ղեկավարները՝  Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պետք է քաղաքական կամք դրսևորեն հրադադարի մասին համաձայնության և հարատև խաղաղության հասնելու համար։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝  պատրաստ ենք ջանքեր ներդնել երկու կողմերին բանակցային գործընթացում կրկին ներգրավելու համար»,- հայտարարել է Թոները։

Ճեպազրույցի ժամանակ լրագրողների խնդրանքով  Պետքարտուղարության ներկայացուցիչը մի քանի անգամ է անդրադարձել Լեռնային Ղարաբաղում ընթացող զարգացումներին, որպես առաջնային խնդիր առանձնացնելով բռնություների դադարեցումը:

Մարկ Թոները հերթական անգամ հնչեցրել է հակամարտության՝ քաղաքական կարգավորման տարբերակները, որոնք ընդունելի են Միացյալ Նահանգների՝ որպես միջնորդ երկրի կողմից։

«Մենք լիապես աջակցում ենք Մինսկի խմբի գործընթացին, համանախագահների միջոնորդական ջանքերին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի՝ արդարացի լուծում գտնելու համար: Այն  հիմնված է լինելու միջազգային իրավունքի նորմերի, մասնավորապես ՄԱԿ-ի կանոնադրության Հելսինկյան ակտի՝  ուժի չկիրառման, ինքնորոշման իրավունքի  և տարածքային ամբողջականության  սկզբունքների հիման վրա»,- հայտարարել է Թոները:

Placeholder
Մարկ Թոներ. ԼՂ խնդիրը պետք է լուծվի ուժի չկիրառման, ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա