Սահմանը պահող  զինվորները  կամավորներին առաջնագիծ չեն թողնում՝ հայտարարելով, որ իրենք են պահելու սահմանը. ՀԺ
Օրվա մամուլ
09:48 06/04/2016
Հայաստան

Սահմանը պահող զինվորները կամավորներին առաջնագիծ չեն թողնում՝ հայտարարելով, որ իրենք են պահելու սահմանը. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը  Արցախից  փոխանցել է, որ Երևանից  մեկնած  կամավորական  ջոկատների անդամները շիվարած են: Սահմանը պահող  զինվորները  նրանց առաջնագիծ չեն թողնում, հայտարարում են, որ իրենք են պահելու սահմանը:

«Տասնութ, տասնինը  տարեկան  զինվորները  պնդում են, որ մնալու են տեղում, ոչ մի քայլ հետ չեն գնալու:  Հիշեցնենք, կամավորականները  մինչև ԼՂՀ ուղևորվելը  հայտարարում էին, որ գնում են, երիտասարդներին մի փոքր հետ ուղարկեն, իրանք գան առաջին գիծ: Արդեն տեղեկացրել ենք, որ կամավորականների հոսքը  Արցախ ապրիլի 2-ից  չի դադարում,  առաջնագիծ  մեկնելու  համար անդամագրվել են  ոչ միայն  տղամարդիկ այլ  նաև կանայք: Մեծ թվով անդամագրվողներ կան նաև Սփյուռքից»,-գրել է «Հայկական ժամանակ»-ը: 

Placeholder
Սահմանը պահող զինվորները կամավորներին առաջնագիծ չեն թողնում՝ հայտարարելով, որ իրենք են պահելու սահմանը. ՀԺ