ԼՂՀ ՊՆ-ն փախուստի ժամանակ ոչնչացված ադրբեջանցիների լուսանկարներ է հրապարակել
Քաղաքական
10:38 06/04/2016

ԼՂՀ ՊՆ-ն փախուստի ժամանակ ոչնչացված ադրբեջանցիների լուսանկարներ է հրապարակել

ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է փախուստի պահին ոչնչացված ադրբեջանցիների լուսանկարներ: Պաշտոնական հայտարարության մեջ ասված է.

«Ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարատական գործողությունների ընթացքում հակառակորդն աչքի  ընկավ աննախադեպ բարբարոսական գործողություններով ոչ միայն ՊԲ զինծառայողների, այլև խաղաղ բնակչության հանդեպ:

Սրանք այդ հանցագործությունները կատարող մարդասպանների միայն մի մասի դիակներն են, ովքեր հայ զինվորների կողմից ոչնչացվել են նահանջելու կամ ավելի ճիշտ՝ փախուստի պահին:

Ադրբեջանական բանակի զինծառայողների կատարած հանցագործությունների փաստի առթիվ համապատասխան ռազմաիրավապահ մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ: Ռազմաճակատում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ»:


 




Placeholder
ԼՂՀ ՊՆ-ն փախուստի ժամանակ ոչնչացված ադրբեջանցիների լուսանկարներ է հրապարակել