Երևանի գլխավոր ճարտարապետը՝ «Էրեբունի-Երևան 2750» շատրվանների մոտ կառուցապատման մասին
Հասարակություն
18:50 06/04/2016

Երևանի գլխավոր ճարտարապետը՝ «Էրեբունի-Երևան 2750» շատրվանների մոտ կառուցապատման մասին

Երևանի  գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը այսօր արձագանքել է Panorama.am-ի հարցմանը Վազգեն Սարգսյան փողոցին հարակից պուրակում «Էրեբունի-Երևան 2750» շատրվանների շուրջը կառուցապատելու մասին:

Ըստ գլխավոր ճարտարապետի բացօթյա սրճարանը «արդիականացվում է»:

Որքան էլ տարօրինակ է, ըստ նրա պատասխանի՝ «արդիականացման աշխատանքնների շրջանակում շատրվանների արտաքին տեսքի փոփոխման միջամտություն կամ այլ շինությունների կառուցում չի նախատեսվում»:

Տարօրինակ է՝ ինչպես է գլխավոր ճարտարապետը պնդում, թե շատրվանի արտաքին տեսքի փոփոխություն չի նախատեսվում, այն դեպքում, երբ շատրվանները գրեթե փակվում են երկաթյա կառուցատարերով ու աղավաղում դրանց արտաքին տեսքը:

Ավելի վաղ Panorama.am-ի թղթակիցը եղել էր «շինհրապարակում» և տեսել, որ շատրվանների կողքին երկաթյա կառուցատարեր են կանգնեցվել: 

Placeholder