Հոսպիտալում այժմ բուժում է ստանում 30 վիրավոր, 5-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
Առողջություն
19:07 06/04/2016
Հայաստան

Հոսպիտալում այժմ բուժում է ստանում 30 վիրավոր, 5-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Երևանի հոսպիտալում այժմ բուժում է ստանում 30 վիրավոր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

«Երկու օր առաջվա տվյալներով ընդունել ենք ևս 18 վիրավոր զինծառայողի: Ընդհանուր առմամբ, ունենք 30 վիրավոր, որոնցից  5-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նրանցից 4-ը ժամկետային զինծառայող են, ﬔկը` երկրապահ կամավորական»,- նշեց Արամ Ասատուրյանը՝ հավելելով, որ վերջինս «Երկրապահ կամավորականների ﬕության» անդամ է և վիրավորվել է Մատաղիսի տարածքում:

Ինչ վերաբերում է մյուս զինծառայողներին, ապա ըստ նրա,  5 զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր, ﬓացածի վիճակը ﬕջին ծանրության է և բավարարին մոտ: Կոմայի ﬔջ գտնվում է ﬔկ զինծառայող:

Արամ Ասատուրյանը հայտնեց, որ բոլոր աշխատանքներն ամբողջ ծավալով կազմակերպված են, դուրս գրվողներ առայժմ չեն եղել, մահվան դեպքեր էլ չեն գրանցվել: 

«Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողները տարբեր տեսակի ﬖասվածք ունեն, հիﬓականում, հրազենային բեկորային վերջույթների, որովայնի և գլխի հատվածում»,- ասաց նա:

Ըստ հոսպիտալի պետի՝ արյան և սննդի կարիք չկա: Բացի այդ, հոսպիտալն ունի իր մասնագետները և համագործակցում է առողջապահության համակարգի բոլոր առաջատար մասնագետների հետ, խորհրդակցություٳններ են կազմակերպվում:

«Մեր համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է»,- նշեց նա:

Placeholder