Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Մամ ջան, հանգիստ եղի: Ըստեղ սարի պես կանգնած ենք, ինչ էլ ուզում է լինի, կռիվը կտանք»:
«Մարդկանց ուզում եմ շնորհակալություն հայտնել շատ-շատ: Տեսնում եմ, լսում եմ, թե ինչերով են մեզ օգնում: Թեկուզ տարածությունը մեծ է, բայց ինչով կարում օգնում են»:
«Հանգիստ գլուխները կարան դնեն բարձին»:
«Ադրենալին է, մի տեսակ դուրդ գալիս է՝ թե ոնց ես կրակում հակառակորդի վրա: Մենակ մենք չենք աշխատել, առանց մեր սպաների չէինք կարող գործել: Մեկս մյուսին լրացնելով խնդիրը կատարել ենք»:
Սրանք առաջին գծում կանգնած զինվորներից մի քանիսի խոսքերն են: Նրանք ամուր են, ժպտում են, իրենց կատակների մասին հարցին հրաժարվում են պատասխանել, ինչին հետևում է միահամուռ ու լիաթոք ծիծաղը:
Վերջում էլ երգում են՝ «Մամ ջան, չտխրես, շատ չմտածես, կռիվ ենք գնում ախպերս ու ես…»
Դուք էլ վայելեք...