Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանի գլխավոր ճարտարապետը՝ «Էրեբունի-Երևան 2750» շատրվանների մոտ կառուցապատման մասին
Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը այսօր արձագանքել է Panorama.am-ի հարցմանը Վազգեն Սարգսյան փողոցին հարակից պուրակում «Էրեբունի-Երևան 2750» շատրվանների շուրջը կառուցապատելու մասին:
Ըստ գլխավոր ճարտարապետի բացօթյա սրճարանը «արդիականացվում է»:
Որքան էլ տարօրինակ է, ըստ նրա պատասխանի՝ «արդիականացման աշխատանքնների շրջանակում շատրվանների արտաքին տեսքի փոփոխման միջամտություն կամ այլ շինությունների կառուցում չի նախատեսվում»:
Տարօրինակ է՝ ինչպես է գլխավոր ճարտարապետը պնդում, թե շատրվանի արտաքին տեսքի փոփոխություն չի նախատեսվում, այն դեպքում, երբ շատրվանները գրեթե փակվում են երկաթյա կառուցատարերով ու աղավաղում դրանց արտաքին տեսքը:
Ավելի վաղ Panorama.am-ի թղթակիցը եղել էր «շինհրապարակում» և տեսել, որ շատրվանների կողքին երկաթյա կառուցատարեր են կանգնեցվել:
.jpg)