Հակառակորդը մարտադաշտում թողնելով Ադրբեջանի ԶՈւ կապիտանի դիակը` հետ է շպրտվել. ԼՂՀ ՊՆ
Քաղաքական
10:58 07/04/2016
ԼՂՀ

Հակառակորդը մարտադաշտում թողնելով Ադրբեջանի ԶՈւ կապիտանի դիակը` հետ է շպրտվել. ԼՂՀ ՊՆ

Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական գործողություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով թշնամական խմբի առաջխաղացումը` անցել են կազմակերպված պաշտպանության: Ծավալված մերձամարտի արդյունքում, հակառակորդը մարտադաշտում թողնելով Ադրբեջանի ԶՈւ կապիտան, Նավթալան քաղաքի բնակիչ, 1979թ. ծնված Վագիֆ Դիլգամ օղլու Բայրամովի դիակը` հետ է շպրտվել:

«Կատարվածը հերթական անգամ փաստում է, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի հարգում նախօրյակին ձեռքբերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, այլև սադրիչ քայլերով փորձում է նպատակաուղղված կերպով ապակայունացնել առանց այն էլ պայթունավտանգ իրավիճակը»,- նշված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

Placeholder
Հակառակորդը մարտադաշտում թողնելով Ադրբեջանի ԶՈւ կապիտանի դիակը` հետ է շպրտվել. ԼՂՀ ՊՆ