Թալիշի բնակիչներ. «Իրենց վրա էժան չի նստելու». «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:26 07/04/2016

Թալիշի բնակիչներ. «Իրենց վրա էժան չի նստելու». «Ժամանակ»

«Ժամանակ»-ի թղթակիցը Ղարաբաղից  հաղորդել է, որ չնայած երեկ ևս ղարաբաղա-ադրբեջանական  հակամարտ  զորքերի շփման  գծի հյուսիսային  հատվածում  մինչև 15 մարդուց բաղկացած  ադրբեջանական առանձին խմբեր  փորձել են հարձակվել և գրավել հայկական  կողմի երկու դիրքեր, ինչը հաջողությամբ չի պսակվել, և հակառակորդը հետ է շպրտվել, դա ամենևին չի անդրադառնում  Թալիշում մնացած  բնակիչների վրա:

Թերթի՝ Թալիշում գտնվող  թղթակցի հաղորդմամբ՝ թեև հայտարարվել է հրադադար, սակայն մերթընդմերթ կրակոցներ են լսվել: Բնակիչներից մեկը թերթի հետ զրույցում ասել է, որ այն ավերածությունը, որ գործվել է, «իրենց վրա էժան չի նստելու, հարցը պիտի լուծենք, պրծնենք»:

Placeholder
Թալիշի բնակիչներ. «Իրենց վրա էժան չի նստելու». «Ժամանակ»