Արցախի «Էկլեկտիկա» և «Ծովին քար» հյուրանոցները ժամանակավորապես դադարեցրել են հյուրերի ընդունումը
Աշխարհում
13:36 07/04/2016
ԼՂՀ

Արցախի «Էկլեկտիկա» և «Ծովին քար» հյուրանոցները ժամանակավորապես դադարեցրել են հյուրերի ընդունումը

Ադրբեջանական կրակահերթի վտանգի տակ գտնվող բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ այս օրերին գիշերում են Մարտակերտի շրջանի Վանք գյուղում գտնվող հյուրանոցային համալիրներում:

Գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի կողմից նրանց հագուստի և սննդի ապահովման համար անհրաժեշտ միջոցներ են տրամադրվել: «Գանձասար Տուր» տուրիստական ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ այդ կապակցությամբ  «Էկլեկտիկա» և «Ծովին քար» հյուրանոցները ժամանակավորապես դադարեցրել են հյուրերի ընդունումը:

Ըստ աղբյուրի, նախօրեին Մոսկվայում լրագրողների հետ զրույցում Լևոն Հայրապետյանը համոզմունք է հայտնել, որ Արցախն անպարտելի է:

«Հայաստանը պետք է ընդունի ԼՂՀ անկախությունը»,- հայտարարել է Հայրապետյանը:

Placeholder
Արցախի «Էկլեկտիկա» և «Ծովին քար» հյուրանոցները ժամանակավորապես դադարեցրել են հյուրերի ընդունումը