ՀՀ կառավարությունն ակնկալում էր գազի գնի  ավելի մեծ «սկիդկա». ՀԺ
Օրվա մամուլ
09:30 08/04/2016
Հայաստան

ՀՀ կառավարությունն ակնկալում էր գազի գնի ավելի մեծ «սկիդկա». ՀԺ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ՀՀ կառավարությունը  ակնկալում էր գազի գնի  ավելի մեծ «սկիդկա»: Խնդիրն այն է, որ համաշխարհային շուկայում  վերջին երկու  տարիներին գազի  գինը նվազել է  ավելի քան 2 անգամ, իսկ Հայաստանին  մատակարարվող ռուսական գազը  այս ընթացքում  էժանացել է ընդամենը 20 տոկոսով:  Իհարկե, ռուսական  գազը միշտ էլ ավելի էժան է վաճառվել Հայաստանին, և սա ռուսական կողմի՝ գազը կտրուկ չէժանացնելու հիմնավորումն է: 

«Սակայն պետք է հաշվի առնել, որ Հայաստանը անցած  տարվա հունվարից  Եվրասիական  տնտեսական  միության  անդամ  երկիր է:  Իսկ դա նշանակում է, որ մենք փակել ենք  մեր «տնտեսական սահմանները» այլ երկրների հետ և ԵՏՄ անդամ մյուս երկրների հետ  գտնվում ենք  միևնույն մաքսային  տարածքում:  Այսինքն,  մեր արտադրողների հիմնական  մրցակիցները  ԵՏՄ անդամ  երկրներ են: Բայց մեր տնտեսվարողները  իրենց արտադրանքը  թողարկելիս  օգտագործում են զգալիորեն  ավելի թանկ գազ, քան նրանց ԵՏՄ-ական մրցակիցները: Իսկ դա արհեստականորեն մրցակցությունից դուրս է  թողնում  մեր արտադրողներին:  Այլ կերպ ասած, ռուսական գազի ընդամենը 9 տոկոս էժանացումը  որևէ հարց, ըստ էության, չի լուծում»,-հավելել է թերթը:

Placeholder
ՀՀ կառավարությունն ակնկալում էր գազի գնի ավելի մեծ «սկիդկա». ՀԺ