Արցախում վիրավորված երեխաների ինքնազգացողությունը լավ է
Առողջություն
15:37 08/04/2016
ԼՂՀ

Արցախում վիրավորված երեխաների ինքնազգացողությունը լավ է

Հրթիռակոծության հետևանքով «Արևիկ» մանկական բուժմիավորում  տեղափոխված 12-ամյա Վարդան Անդրեասյանի և 11-ամյա Գևորգ Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Ինչպես Panorama.am-ի թղթակից հետ զրույցում նշեց  բուժմիավորման գործադիր տնօրեն Մեսրոպ Մարգարյանը, երկու երեխաներն արդեն իրենց լավ են զգում:

«Գևորգի վերքն այսօր վերջնական կարել ենք, երեխան ունի լավացման դրական դինամիկա»,- ասաց Գևորգ Գրիգորյանը՝ հավելելով, որ հավանաբար մեկ շաբաթից կամ 10 օրից երեխաներին դուրս կգրեն: 

Նշենք, որ ապրիլի 4-ին էլ 12-ամյա Վարդան Անդրեսյանը երկրորդ անգամ է վիրահատվել, կատարվել է ազդրի արտաքին ֆիքսացիա:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին Մարտունու ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:

Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, շփման գծում դադարեցվել է կրակը: 

Placeholder
Արցախում վիրավորված երեխաների ինքնազգացողությունը լավ է