Հակառակորդը գնդակոծել է Կարմիր, Թթուջուր, Բաղանիս գյուղերը
Քաղաքական
10:11 08/04/2016
Հայաստան

Հակառակորդը գնդակոծել է Կարմիր, Թթուջուր, Բաղանիս գյուղերը

Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը հակառակորդը կրակել է ՀՀ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում տեղակայված դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

Մասնավորապես, 120 մմ ականանետից և СПГ-9 տեսակի զենքից գնդակոծվել են Կարմիր, Թթուջուր, Բաղանիս գյուղերը: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Placeholder
Հակառակորդը գնդակոծել է Կարմիր, Թթուջուր, Բաղանիս գյուղերը