Մխիթարյանը դաշտ էր դուրս եկել եռագույն թևկապով
Սպորտ
15:00 08/04/2016
Աշխարհ

Մխիթարյանը դաշտ էր դուրս եկել եռագույն թևկապով

«Բորուսիա»-«Լիվերպուլ» հանդիպմանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքանակնի խաղացող, Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտ է դուրս եկել Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով  թևկապով:

Խաղն ավարտվել է  ոչ ոքի՝ 1:1 հաշվով: Հանդիպման ավարտից հետո Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մարտահրավերն ընդունված է:  Հաջորդ շաբաթ հաջողության կհասնենք հաջորդ շաբաթ: Խաղում էի՝  մտքերով հայրենիքիս՝ Հայաստանի հետ»:

Նշենք, որ Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչում երեկ Դորտմունդի «Բորուսիան» ոչ ոքի` 1:1 հաշվով է ավարտել հանդիպումն անգլիական «Լիվերպուլի» հետ: Հանդիպման 48-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հաշվի հավասարակշռությունը վերականգնել է Մաթս Հումելսը: Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին` «Էնֆիլդ» մարզադաշտում:



Placeholder
Մխիթարյանը դաշտ էր դուրս եկել եռագույն թևկապով