Մենք պաշտպանեցինք մեր պետությունը, հայրենիքը. Ամո Շարոյան
Հասարակություն
13:21 09/04/2016
Հայաստան

Մենք պաշտպանեցինք մեր պետությունը, հայրենիքը. Ամո Շարոյան

«Մենք պաշտպանեցինք մեր պետությունը, մեր օջախը, հայրենիքն՝ անկախ ազգությունից և հաղթեց մեր ուժը, հավատն ու միասնությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Միդիա Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը՝ նշելով, որ «հաղթեցինք, քանի որ բարբարոսություններ թույլ չտվեցինք»:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրականացված վայրագություններին՝ նա ընդգծեց. «Մենք ի վիճակի չենք վիրավոր կամ մահացած զինվորին գլխատել, մենք երբեք դպրոցականի վրա չենք կրակի, մեծահասակին չենք սպանի: Պետք է միջազգային համապատասխան կազմակերպություններին ներկայացնենք այս փաստաթղթերը»:

Placeholder
Մենք պաշտպանեցինք մեր պետությունը, հայրենիքը. Ամո Շարոյան