Բակո Սահակյանն ընդունել է Ռալֆ Յիրիկյանին
Քաղաքական
17:33 09/04/2016
ԼՂՀ

Բակո Սահակյանն ընդունել է Ռալֆ Յիրիկյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 9-ին ընդունել է բարերար Ռալֆ Յիրիկյանին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են Արցախում բարեգործական մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 1-4-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի հանրապետության մի շարք բնակավայրերում ստեղծված իրավիճակին:

Նախագահ Սահակյանը կարևորել է բարերարների դերը տուժած քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու գործում՝ նշելով, որ նրանց ներդրումը մեծապես կնպաստի նախատեսված աշխատանքների հաջող իրականացմանը:

Placeholder