Տեսել ենք լուսանկարներ, մտահոգված ենք. Ջեյմս Ուորլիքը մարդու իրավունքների խախտումների մասին
Քաղաքական
17:57 09/04/2016

Տեսել ենք լուսանկարներ, մտահոգված ենք. Ջեյմս Ուորլիքը մարդու իրավունքների խախտումների մասին

«Մենք խիստ մտահոգված ենք մարդու իրավունքների բոլոր խախտումների մասին հաղորդումներով, տեսել ենք լուսանկարներ»,- Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի  համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ պատասխանելով հարցին, թե ադրբեջանական բանակի կողմից արձանագրվել է ԼՂՀ-ում քաղաքացիական անձանց սպանության դեպքեր, ինչպես նաև նրանց գործողությունները հիշեցնում են ԻՊ ահաբեկիչների գործելաոճը, հայկական կողմը հայտարարել է, որ ունի փաստեր դա ապացուցելու համար:

Նա նշեց, որ  հանդիպել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ, խնդրել են ճշգրտորեն դիտարկել, թե ինչ է տեղի ունեցել:

«Մենք այս հարցը բարձրացրել ենք մայրաքաղաքներում: Կրկնում եմ, որ խիստ մտահոգված ենք, անհանագստացած մարդու իրավունքի ցանկացած ոտնահարմամբ»,- ասաց Ջ. Ուորլիքը:

Placeholder
Տեսել ենք լուսանկարներ, մտահոգված ենք. Ջեյմս Ուորլիքը մարդու իրավունքների խախտումների մասին