Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վիրավորների բուժման հետագա ռազմավարությունը որոշելու նպատակով պարբերաբար հրավիրվում են բժշկական կոնսիլիումներ
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր հերթական այցով եղել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Նախարարը հետաքրքրվել է բոլոր Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով տուժածների առողջական վիճակով, զրուցել նրանց հետ։ Զինվորական հոսպիտալում բուժում է ստանում 36 վիրավոր: Հայտնում են ԱՆ լրատվական ծառայությունից:
Բժիշկների տեղեկացմամբ` տուժածների առողջական վիճակում առկա է դրական տեղաշարժ: Բոլոր ծանր հիվանդների վերաբերյալ զեկուցվում է ՀՀ առողջապահության նախարարին: Վիրավորների բուժման մանրամասները քննարկելու և հետագա ռազմավարությունը որոշելու նպատակով պարբերաբար հրավիրվում են բժշկական կոնսիլիումներ: