Լևոն Մկրտչյանը կմասնակցի ԵԽ նախարարական համաժողովին
Կրթություն, գիտություն
18:20 11/04/2016
Հայաստան

Լևոն Մկրտչյանը կմասնակցի ԵԽ նախարարական համաժողովին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչայնի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելգիայի թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում ապրիլի 11-ից 12-ը կայանալիք ԵԽ կրթության նախարարների համաժողովին, որն  անցկացվում է «Ժողովրդավարության ապահովումը կրթության միջոցով, կրթության դերը ժողովրդավար մշակույթի իրավասության զարգացման համար» խորագրի ներքո:

ԿԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ համաժողովին մասնակցելու են շուրջ 50 պետությունների կրթության նախարարներ, նախատեսվում են մի շարք կարևոր քննարկումներ՝ ներառական հասարակություն կառուցելու և ժողովրդավարական անվտանգություն ապահովելու գործում կրթության, որպես առանցքային գործոնի վերաբերյալ:

Համաժողովի ավարտին ակնկալվում է «Կրթության միջոցով ժողովրդավարության ապահովում» հռչակագրի ընդունումը:

Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են  Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մհեր Մելիք-Բաշխյանը,  Հայաստանում Ֆրանսիական համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը:

Placeholder