«Հերոսի տատը»
Հասարակություն
14:38 11/04/2016
ԼՂՀ

«Հերոսի տատը»

Ստեփանակերտի շուկայում էլ այս օրերին առավել շատ պատերազմն ու դրա ընթացքում մեր տղաների հերոսություններն են քննարկում: Զոհվածների համար ափսոսում են, կենաց մահու պայքարում հաղթածների արածների մասին լեգենդներ պատմում:

Panorama.am-ի լուսանկարչին տեսնելուն պես կանայք մատնացույց են անում մի կնոջ՝ «Հերոսի տատն է»:



Հերոսը 19-ամյա Մարատ Պետրոսյանն է, ով կարողացել է ռազմական  գործողությունների ընթացքում շարքից հանել հակառակորդի 5 տանկ և 1 մարտական մեքենա:

Մարատի տատիկը համեստորեն լռում է: Խոսել չի համաձայնվում: Հերոսի տատի հետ լուսանկարվելու ցանկություն են հայտնում մյուս կանայք:

«Առաջինը վրիպեցի, հետո երկու րոպեի ընթացքում երկրորդը խփինք: Երկրորդ օրը երեք հատ խփեցինք: Վերջին օրը մի հատ կրակեցի: Դրանից հետո էլ տանկ չկար»,-Արցախի Հանրային հեռուստաընկերության լրագրողին պատմել էր Մարատը:

Հիմա ծառայակիցները Մարատին Ուստա են ասում:

Տեսանյութն Արցախի Հանրային հեռուստաընկերությանն է:

Placeholder