Արմեն Մուրադյանը բժիշկների հետ քննարկել է ծանր վիրավորների բուժման ընթացքը
Առողջություն
17:21 12/04/2016
Հայաստան

Արմեն Մուրադյանը բժիշկների հետ քննարկել է ծանր վիրավորների բուժման ընթացքը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով տուժածների բուժօգնությունը և սպասարկումը մնում է ՀՀ առողջապահության նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից:

«Նախարարությունը ոչ միայն հետամուտ է, որ բժշկական կազմակերպություններն ապահովված լինեն վիրավորների բուժման համար անհրաժեշտ պարագաներով, դեղերով, արյունով և արյան բաղադրիչներով, այլև ամենօրյա այցերի և հավաքագրվող տեղեկատվության արդյունքում անհրաժեշտության դեպքում կազմակերպում է հանրապետության առաջատար մասնագետների խորհրդատվություններ և բժշկական կոնսիլիումներ»,-ասված է հաղորդագրությունում։

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում ստացող զինծառայողներին։ Բժիշկների հետ քննարկվել են ծանր վիրավորների բուժման ընթացքը և հետագա ռազմավարությունը:

Նախարարը եղել է նաև ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:

 

Placeholder
Արմեն Մուրադյանը բժիշկների հետ քննարկել է ծանր վիրավորների բուժման ընթացքը