ԵԱՏՄ հաջորդ նիստը Երևանում է լինելու` մայիսին. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:30 12/04/2016
Հայաստան

ԵԱՏՄ հաջորդ նիստը Երևանում է լինելու` մայիսին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ում կարդում ենք. «Իշխանական կուլիսներում քննարկվում է ապրիլի 13-ին Մոսկվայում տեղի ունենալիք ԵԱՏՄ վարչապետների հանդիպմանը ՀՀ մասնակցության ձևաչափը: 3 տարբերակ կա. մասնակցում է Հովիկ Աբրահամյանն ու կոշտ հայտարարություն անում: Մասնակցում է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ու կոշտ հայտարարություն անում: 3-րդ՝ չենք մասնակցում:

Վերջինը իշխանականները բացառում են, որովհետև Հայաստանում գտնվող ԵԱՏՄ «վարչապետ» Տիգրան Սարգսյանը հանդիպումներ էր ունենում բոլոր մակարդակներում, մեզանում կարծում են` ճիշտ չի լինի Սարգսյանի առաջին նիստը «հարամելը», և պետք է  Հովիկ Աբրահամյանը մասնակցի ու հայտարարություն անի:

Ընդ որում, Տիգրան Սարգսյանի նշանակման ժամանակ ռուսական պաշտոնյաները նրան աջակցության խոստումներ են տվել, ասել են` «քո պրոբլեմը մեր պրոբլեմն է»: Բայց իրենց պրոբլեմն է դարձել Տիգրանի պրոբլեմը: Ի դեպ, արդեն պայմանավորվածություն կա, որ ԵԱՏՄ հաջորդ նիստը Երևանում է լինելու` մայիսին»: 

Placeholder
ԵԱՏՄ հաջորդ նիստը Երևանում է լինելու` մայիսին. «Հրապարակ»