Ռումինացի քաղաքական գործիչը քառօրյա պատերազմում տեսնում է Թուրքիայի  շահագրգռվածությունը. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:25 12/04/2016
Հայաստան

Ռումինացի քաղաքական գործիչը քառօրյա պատերազմում տեսնում է Թուրքիայի շահագրգռվածությունը. «Ժողովուրդ»

Ռումինացի քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր, արտաքին քաղաքականության, արդարադատության, ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական  համագործակցության հանձնաժողովների անդամ Թրայան Ունգուրյանուն  «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ղարաբաղա-ադրբեջանական  քառօրյա պատերազմի սկզբնապատճառներում  ակնհայտ տեսնում է Թուրքիայի  շահագրգռվածությունը: 

«Թուրքիան այժմ ներգրավված է  միջնորդավորված պատերազմում, որտեղ աջակցում է ադրբեջանական կողմին, սա շատ բարդացնում է իրավիճակը  ամբողջ տարածաշրջանում, քանի որ Թուրքիան, ստացվում է, ներգրավված է մի քանի կոնֆլիկտներում՝ քաղաքական պատերազմ քուրդերի հետ, միջնորդավորված պատերազմ Սիրիայում և հիմա էլ սա»,-ասել է նա:

Իսկ ինչ վերաբերում է հրադադարի պահպանմանը, ռումինացի պատգամավորը հետևյալ դիտարկումն է արել. «Նման տեսակի հրադադար կարելի էր տեսնել նաև Ուկրաինայում: Այդպիսի հրադադարը իրականում հրադադար չէ, այն միշտ էլ կլինի կնքված, սակայն չպահպանված և կտանի դեպի թաքնված պատերազմի»:

Placeholder
Ռումինացի քաղաքական գործիչը քառօրյա պատերազմում տեսնում է Թուրքիայի շահագրգռվածությունը. «Ժողովուրդ»