Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պատմաբան. Թուրքիան առնվազն տեղյակ էր Ադրբեջանի կողմից նման գործողություն սկսելու մասին
Առանց Թուրքիայի գիտակցության՝ Ադրբեջանը չէր սկսի ապրիլյան արկածախնդրությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը:
Ըստ նրա, Թուրքիան առնվազն տեղյակ էր նման գործողություն սկսելու մասին, քանի որ ադրբեջանական բանակի հարձակողական ուժը թուրքական հատուկ ռազմաբազաներում էին պատրաստվել:
«Հստակ երևաց, որ այս հակամարտությունում Թուրքիան հանդես եկավ Ադրբեջանի կողմից որպես հակամարտության հրահրող կողմ, ոչ թե հանգուցալուծող կողմ: Այսինքն՝ կա մեկ պետություն, որն այս պարագայում բացարձակ և լիարժեք պաշտպանում է հակամարտության մի կողմին գոնե առաջին դեմքի մակարդակով»,- նշեց Հ.Դեմոյանը: