IDeA հիմնադրամը շնորհակալություն է հայտնում Aurora Prize-ի մրցանակաբաշխության գործընկերներին
Հասարակություն
13:00 12/04/2016
Հայաստան

IDeA հիմնադրամը շնորհակալություն է հայտնում Aurora Prize-ի մրցանակաբաշխության գործընկերներին

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը շնորհակալություն է հայտնում բոլոր անձանց և կազմակերպություններին՝ Aurora Prize for Awakening Humanity նախաձեռնությանը աջակցելու համար:

Տարածած հաղորդագրության մեջ հիմնադրամն առանձնահատուկ երախտագիտություն է հայտնում մրցանակաբաշխության արարողության գործընկերներին և, հատկապես` «ARARAT»  հայկական լեգենդար կոնյակի արտադրող Երևանի կոնյակի գործարանին, Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ, Panarmenian Media Group ընկերություններին:

«Մենք շնորհակալ ենք բոլոր այն կազմակերպություններին, որոնք մեզ  հետ են և կիսում են  նախաձեռնության  գաղափարն ու արժեքները: Աշխարhում կատարվող  իրադարձությունները ցույց են տալիս, որ մարդասիրության հետ կապված խնդիրներն այսօր ևս հրատապ են, ինչպես հարյուր տարի առաջ»,-ասել է IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Էդգար Մանուկյանը:

«Հարյուր տարի անց Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից իրենց փրկողներին երախտագիտություն հայտնելու և նոր գլոբալ նախաձեռնության սկիզբ դնելու գաղափարն ինքնին բացառիկ է: Մեզ համար անչափ հաճելի է սեփական ավանդն ունենալ այդ նախաձեռնության իրականացման գործում»,- ասել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Իգոր Առաքելյանը:

«Aurora Prize  մրցանակը  հզոր կոչ է՝ վերադառնալու մեր մարդկային բնույթի ակունքներին,  սկսել վերագնահատել միմյանց օգնության հասնելու և մյուսների կյանքը փրկելու ունակությունը: Մենք միանում ենք Aurora Prize նախաձեռնությանը՝ մեծարելու նրանց, ովքեր վտանգում են սեփական կյանքը՝ ուրիշներին փրկելու համար»,- ընդգծել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Մեզ համար պատիվ է ներկայանալ որպես Ավրորա մրցանակի գլխավոր մեդիա-գործընկեր:  Հույս ունեմ, որ 100LIVES/Ավրորա նախաձեռնության շնորհիվ աշխարհը մի քիչ ավելի զգոն կդառնա, մարդիկ էլ՝ ավելի մարդասեր», - նշել է Panarmenian Media Group-ի Խորհրդի նախագահ Արմեն Արզումանյանը:

Aurora Prize for Awakening Humanity-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 24-ին, Երևանում:

Placeholder
IDeA հիմնադրամը շնորհակալություն է հայտնում Aurora Prize-ի մրցանակաբաշխության գործընկերներին