Հակառակորդը 16 անգամ անկանոն կրակահերթ է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Քաղաքական
13:20 12/04/2016
Հայաստան

Հակառակորդը 16 անգամ անկանոն կրակահերթ է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ապրիլի 11-ի լույս 12-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը, կիրառելով հրաձգային` այդ թվում նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ, 16 անգամ անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

Placeholder
Հակառակորդը 16 անգամ անկանոն կրակահերթ է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ. ՀՀ ՊՆ