Ցուցահանդես-վաճառքից  գոյացած ողջ հասույթը տրամադրվելու է Արցախին
Մշակույթ
18:03 11/04/2016
Հայաստան

Ցուցահանդես-վաճառքից գոյացած ողջ հասույթը տրամադրվելու է Արցախին

Հայաստանի նկարիչների միությունում վաղը բացվելու է ցուցահանդես- վաճառք, ներկայացվելու են միության պահոցներում գտնվող 1960-80 թվականնեի  նկարիչների 80 լավագույն  ստեղծագործություն:  Panorama.am-ին Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ասաց, որ վաճառքից գոյացած ողջ հասույթը տրամադրվելու է Արցախին:

«Մենք ունենք բավականին մեծ պահոցներ, որտեղ պահում ենք 1960-80-ական թվականների ստեղծագործողների աշխատանքներ: Նրանցից շատերն արդեն մեզ հետ չեն: Մենք  վաճառքի ենք հանում նրանց աշխատանքները, քանի որ մենք միայն այդպես կարող ենք մեր օգնությունը ցուցաբերել Արցախին: Բավականին արժեքավոր աշխատանքներ են, բայց մենք պատրաստ ենք ցածր գներով վաճառել»,- նշեց նա:

Ցուցահանդես-վաճառքը  կգործի  մինչև ապրիլի 23- ը:

 

Placeholder
Ցուցահանդես-վաճառքից գոյացած ողջ հասույթը տրամադրվելու է Արցախին