Արցախին փոխանցվելիք հասույթով ցուցահանդեսի գնորդները պասիվ են
Մշակույթ
18:24 13/04/2016
Հայաստան

Արցախին փոխանցվելիք հասույթով ցուցահանդեսի գնորդները պասիվ են

Հայաստանի նկարիչների միությունում արդեն երկու օր գործում է ցուցահանդես-վաճառք: Ներկայացված են միության պահոցներում գտնվող 1960-80 թվականների  ստեղծագործողների 80 լավագույն  աշխատանք:  Վաճառքից գոյացած ողջ հասույթը տրամադրվելու է Արցախին:

Panorama.am-ին Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ասաց, որ այս երկու օրվա ընթացքում վաճառվել է չորս աշխատանք, գումարը կազմում է մոտ 4500 դոլար:

«Երկու աշխատանքն արդեն տարել են, երկուսն էլ պետք է վաղը տանեն»,- ասաց նա՝ հավելելով, որ  աշխատանքների գները տարբեր են: 

«Կարծում էի՝ ավելի ակտիվ կլինեն: Ներկայացված գործերն իրենց արժեքից շատ  ցածր ենք առաջարկում, ուղղակի որպեսզի օգուտ լինի: Երբեք այլ ժամանակ այս գներով այս տիպի աշխատանքներից չէինք հրաժարվի»,- ասաց Նկարիչների միության նախագահը:

Ցուցահանդես-վաճառքը  կգործի մինչև ապրիլի 23- ը:

Placeholder