Մեր ծանրամարտիկները  Նորվեգիայում հնչեցրին Հայաստանի հիմնը
Սպորտ
23:16 13/04/2016
Աշխարհ

Մեր ծանրամարտիկները Նորվեգիայում հնչեցրին Հայաստանի հիմնը

Նորվեգիայի Ֆորդեում  ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 77 կգ քաշայիններ կարգում Հայաստանը ներկայացնող Տիգրան Մարտիրոսյանը ու Անդրանիկ Կարապետյանը վերցրեցին ոսկյա և արծաթե մեդալներ: 

Երկամարտի 367 կգ արդյունքով Անդրանիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Տիգրան Մարտիրոսյանը 354 կգ արդյունքով զբաղեցրեց 2-րդ տեղը։ Պոկում վարժությունում Անդրանիկ Կարապետյանը պոկեց 170 կգ, իսկ Տիգրան Մարտիրոսյանը՝ 160 կգ։  Հրում վարժությունում Անդրանիկը հրեց 197 կգ, իսկ Տիգրանը՝ 192 կգ։

Placeholder