«ՉԻ բացառվում, որ զինծառայողը մահացած լինի խոշտանգման հետևանքով»
Իրավունք
13:35 13/04/2016
Հայաստան

«ՉԻ բացառվում, որ զինծառայողը մահացած լինի խոշտանգման հետևանքով»

«Մենք խոսում ենք դիակների անարգանքի մասին, բայց չի բացառվում, որ զինծառայողը մահացած չի եղել, և հետագայում նրա մահը վրա է հասել  խոշտանգումների հետևանքով»,-այսօր «Մեդիա կենտրոն»-ում քննարկման ժամանակ հայտարարեց  ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական Ալիկ Ավետիսյանը:

Նրա խոսքով, դրա վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կլինեն  քննության անցկացումից հետո. «Սա կարևոր ուղղություն է, որի վրա մենք պետք է ուշադրություն հրավիրենք: Կան իրավական բազմաթիվ մեխանիզմեր, մեր խնդիրն է հասարակական, քաղաքական, պետական հնարավոր բոլոր օղակներով խնդիրը հասցնել միջազգային ատյաններ»:

Ըստ նրա, կան հստակ փաստեր, որ ադրբեջանական կողմը խոշտանգել է իր մոտ եղած հայ զինծառայողների դիակները. «Հանրայնացման առումով կան որոշ սահմանափակումներ, ընտանիքի անդամների նկատմամբ վերաբերմունքի տեսանկյունից, որը պետք է անպայման հաշվի առնել»:

«Ոչ մի պետություն դեռ այսպես ցուցադրական ձևով չի հակադրվել մարդասիրական նորմերին, ինչպես Ադրբեջանը: Սա հասարակ խախտում չէ»,-քննարկման ժամանակ կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Placeholder
«ՉԻ բացառվում, որ զինծառայողը մահացած լինի խոշտանգման հետևանքով»