Ինչ են քննարկելու ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերը
Քաղաքական
18:32 13/04/2016
Տարածաշրջան

Ինչ են քննարկելու ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերը

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում կառավարությունների ղեկավարները մտադիր են հաստատել ԵՏՄ նավթի ու նավթամթերքի շուկաների ձևավորման հայեցակարգերի նախագծերը:  Միության ֆեսյբուքյան էջի   հաղորդմամբ, կքննարկվեն նաև մի շարք ծրագրային փաստաթղթեր, որոնք ուղղված են լինելու ԵԱՏՄ սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովմանն ու տեխնոլոգիական ներուժի մեծացմանը:

Այդ առումով նախատեսվում է եվրասիական տեխնոլոգիական պլատֆորմերի ձևավորում և հաստատում, ինչպես նաև Եվրասիական ինժիներական կենտրոնի ստեղծման հայեցակարգի հաստատում: Կենտրոնի ստեղծմամբ նախատեսվում է ակտիվացնել ու ընդլայնել ԵԱՏՄ անդամ երկրների մեքենաշինական ձեռնարկությունների միջև համագործակցությունը:

Նշվում է, որ նիստի մասնակիցները քննարկելու են նաև միջազգային համագործակցության վերաբերյալ հարցեր, մասնավորապես քննարկվելու են  ԵԱՏՄ և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող համաձայնագրի վերաբերյալ եզրակացությունները:







Placeholder
Ինչ են քննարկելու ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերը