Հույս ունենք, որ տարածաշրջանը շուտով տեղափոխվելոււ է խաղաղ դաշտ. ԵՄ դեսպան
Քաղաքական
12:44 14/04/2016
Հայաստան

Հույս ունենք, որ տարածաշրջանը շուտով տեղափոխվելոււ է խաղաղ դաշտ. ԵՄ դեսպան

«Պատերազմը վատ է ցանկացած երկրի համար, հույս ունենք, որ տարածաշրջանը շուտով տեղափոխվելու է խաղաղ դաշտ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին՝ անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի լարվածությանը:

«Հույս ունենանք, որ հետագայում կկարողանանք խուսափել նման պատերազմական իրավիճակից և բոլոր կողմերին կտեսնենք սեղանի շուրջ բանակցելիս»,-ասաց ԵՄ դեսպանը՝ նշելով, որ այս հարցի լուծման սերտ ասպեկտներից մեկն էլ պետք է լինի համագործակցությունը ՀԿ-ների հետ:

Ըստ նրա՝ շատ ու շատ հարցեր, որոնց բախվում է Հայաստանը, կարելի է լուծել քաղաքացիական ակտիվիզմի միջոցով:

«Ես հաստատում եմ, որ ԵՄ-ն հետաքրքրված է ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման գործով: Պատրաստ եմ խոսել Արցախի հարցով, բայց այլ առիթով»,-հավելեց Սվիտալսկին՝ հրաժարվելով պատասխանել հակամարտության հետ կապված այլ հարցերի:

Placeholder
Հույս ունենք, որ տարածաշրջանը շուտով տեղափոխվելոււ է խաղաղ դաշտ. ԵՄ դեսպան