Արամ Ավագյանը հաղթեց թուրք մարզիկին և դուրս եկավ կիսաեզրափակիչ
Սպորտ
23:58 13/04/2016

Արամ Ավագյանը հաղթեց թուրք մարզիկին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանշային մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացնող 56 կգ քաշային Արամ Ավագյանը հաղթել է թուրք Իբրահիմ Գոկցեկին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Արամ Ավագյանն իրավունք է ստացել հանդես գալ կիսաեզրափակիչ փուլում:

Օլիմպիական ուղեգրի համար մեր մարզիկներից պահանջվում է հաղթել կիսաեզրափակիչ փուլում: Պարտվելու դեպքում մեր բռնցքամարտիկները հնարավորություն կունենան 3-րդ տեղի համար մենամարտ անցկացնել, որը նույնպես կապահովի Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

 

Placeholder
Արամ Ավագյանը հաղթեց թուրք մարզիկին և դուրս եկավ կիսաեզրափակիչ